‘Արբելոան կհեռանա «Ռեալից»’

1855

Մադրիդի «Ռեալի» պաշտպան Ալվարո Արբելոան մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա ակումբից, գրում է իսպանական մամուլը։

Վաղը Իսպանիայի առաջնության 37-րդ տուրի շրջանակներում «Վալենսիայի» դեմ հանդիպումը նրա համար վերջնիը կլինի «Սանտյագո Բեռնաբեուում»։

Արբելոան «Արքայական ակումբի» կազմում հանդես է գալիս 2009 թվականից։ Այս ընթացքում նա դարձել է Իսպանիայի չեմպիոն, Իսպանիայի կրկնակի գավաթակիր, հաղթել է Չեմպիոնների լիգայում, աշխարհի ակումբային առաջնությունում, նվաճել է ՈՒեՖԱ-ի սուպերգավաթը։

Արբելոան հաղորդել է, որ չնայած հեռանում է «Ռեալից», սակայն մտադիր չէ ավարտել կարիերան։

Նախորդ հոդվածը‘Բրենդան Ռոջերսն աշխատանքի կանցնի «Սուոնսիում»’
Հաջորդ հոդվածը‘«Լեսթեր»-ի երկրպագուհին 50 հազար ֆունտ է շահել՝ գործընկերոջ կատակի շնորհիվ’