‘Սուարեսը 37 գոլ է խփել և Եվրոպայի թոփ-6 լիգաների ռմբարկուների շարքում առաջատարն է’

1592

«Բարսելոնա»-ի հարձակվող Լուիս Սուարեսը դուբլի հեղինակ դարձավ Իսպանիայի առաջնության 37-րդ տուրի՝ «Էսպանյոլ»-ի հետ խաղում (5-0):

Այս կերպ, ուրուգվայցին Պրիմերայի 34 խաղում 37 գոլ հեղինակեց և շարունակում է գլխավորել Եվրոպայի թոփ-6 լիգաների ռմբարկուների ցանկը:

Սուարեսին հետևում են Զլատան Իբրահիմովիչը (ՊՍԺ՝ 35 գոլ 29 խաղում), Կրիշտիանու Ռոնալդուն («Ռեալ»՝ 33 գոլ 35 խաղում), Գոնսալո Իգուային («Նապոլի»՝ 33 գոլ 33 խաղում) և Ժոնասը («Բենֆիկա»՝ 31 գոլ 32 խաղում):

Նշենք՝ Սուարեսը գերազանցել է իր իսկ լավագույն արդյունքը ազգային առաջնություններում. 2009/10 մրցաշրջանում նա 35 գոլ է խփել «Այաքս»-ի կազմում Հոլանդիայի առաջնությունում:

Նախորդ հոդվածը‘Օզիլ. «Ցանկանում եմ, որ Զիդանը լինի իմ մարզիչը»’
Հաջորդ հոդվածը‘Գվարդիոլա. ««Բորուսիա»-ն անհավանական մրցաշրջան է անցկացնում» ‘