‘
Մյունխենի «Բավարիա»-ի հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ կարող է Մադրիդի «Ռեալ» տեղափոխվել:
Նշվում է, որ մադրիդյան ակումբի ղեկավարությունը հետաքրքրված է ֆուտբոլիստի ծառայություններով և պատրաստ է 80 մլն եվրո առաջարկել նրա տրանսֆերի դիմաց:
Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանում Լևանդովսկին 31 հանդիպում է անցկացրել «Բավարիա»-ի կազմում` դառնալով 29 գոլի հեղինակ:
‘