‘
Վրաստանի պաշտպանության նախկին նախարար Իրակլի Օքրուաշվիլին բանտում հացադուլ է հայտարարել՝ պահանջելով իրեն և հացադուլ հայտարարած իր զինակիցներին քաղբանտարկյալ ճանաչել, հայտնում է Georgia Online-ը:
Նախկին նախարարը, որին անօրինական զինված խմբավորումներ ստեղծելու մեղադրանք էր ներկայացվել դեռ նախորդ կառավարության օրոք, Վրաստան է վերադարձել նոյեմբերի 20-ին և անմիջապես ձերբակալվել:
Հատկանշական է, որ սկզբնական շրջանում Օքրուաշվիլին հրաժարվում էր քաղբանտարկյալի կարգավիճակից:
Անդրադառնալով Օքրուաշվիլիի ձերբակալության շուրջ ստեղծված իրավիճակին՝ Վրաստանի մարդու իրավունքների խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Էկա Բեսելիան ասել է, որ եթե նախկին նախարարը ցանկանում էր առանձնահատուկ կարգավիճակ ստանալ, ապա հայրենիք վերադառնալու փոխարեն թող սպասեր կառավարության համապատասխան որոշմանը:
‘