‘
Լոնդոնի «Չելսի»-ի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն հանդիպում է ունեցել ակումբի սեփականատեր Ռոման Աբրամովիչի հետ: Հանդիպման ընթացքում Կոնտեն ներկայացրել է իր խնդրանքը:
Նշվում է, որ մասնագետն Աբրամովիչին խնդրել է ձեռք բերել ևս 5 ֆուտբոլիստի տրանսֆերներ, որպեսզի թիմը կարողանա պայքարել Անգլիայի Պրեմիեր լիգայի չեմպիոնի տիտղոսի համար: Իտալացին մտավախություն ունի, որ ներկայիս կազմով դա բարդ կլինի անել:
Աբրամովիչը հայտնել է մարզչին ընդառաջելու իր պատրաստակամության մասին, բայց նշել, որ վերջինիս խնդրանքը բարդ կլինի իրականացնել:
‘