‘
Վենեսուելայում շարունակվող բողոքի ցույցերի ժամանակ հրկիզվել և թալանվել է երկրի նախկին նախագահ Ուգո Չավեսի տունը:
Բարինաս նահանգի Սաբանետա քաղաքում միջադեպը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Ազգային գվարդիայի հետ բախումներում սպանվել է մի երիտասարդ ցուցարար, հաղորդել է El National-ը:
Հղում անելով սոցցանցերին՝ թերթը գրում է, որ ցուցարարներին զայրացրել է մայիսի 22-ին ցույցին մասնակցող 19-ամյա ուսանող Ալի Յորման Բերվեսիա Հեդայի սպանությունը:
Որոշ տվյալների համաձայն՝ Չավեսի մոր տանը տեղավորվել էր Ազգային գվարդիայի ղեկավարությունը:
Փոխանցում է newsru.com-ը:
‘