‘Time-ը կոչ է արել Թրամփի գոլֆ-ակումբներից հեռացնել կեղծ շապիկով ամսագրերը’

2219

Time  ամսագիրը Trump Organization ընկերությանը կոչ է արել գոլֆ-ակումբներից հեռացնել շապիկի վրա Թրամփի պատկերով կեղծ ամսագրերը, տեղեկացնում է Telegraph-ը:

Այդպիսի շապիկով ամսագրեր, ըստ եղած տվյալների՝ կարելի է տեսնել Նահանգներում, Իռլանդիայում և Շոտլանդիայում Թրամփի չորս գոլֆ-ակումբներում: Ամսագրի այդ համարը թվագրված է 2009 թ. մարտի 1-ով: Լուսանկարի մակագրության մեջ նշվում է «Աշակերտ» շոուի հաջողությունը (որը վարել է ԱՄՆ գործող նախագահը):

Նախ The Washington Post-ն է պարզել, որ նշված ամսաթվով Time-ը ամսագրի համար չի թողարկել, և ընդհանրապես՝ Թրամփի դիմանկարը երբևէ չի հայտնվել այդ ամսագրի շապիկին: Դրա փոխարեն՝ 2009 թ. մարտի 2-ի համար շապիկի վրա դերասանուհի Քեյթ Ուինսլեթի դիմանկարն է:

Time-ը հաստատել է, որ Թրամփի պատկերով շապիկը կեղծ է, և Trump Organization-ին կոչ է արել դադարեցնել դրա օգտագործումը: Փոխանցում է gazeta.ru-ն:

 

Նախորդ հոդվածը‘Լոս-Անջելեսում կկառուցվի «Աստղային պատերազմների» հեղինակի մտահղացած թանգարանը’
Հաջորդ հոդվածը’48 պաշտոնյաների 16 որդիներ ազատված են ծառայությունից’