‘Թիլերսոնը Լավրովին տեղեկացրել է Սիրիայում նախապատրաստվող քիմիական գրոհի մասին’

2379

ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը նախօրեին ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի հետ հեռախոսազրույցում տեղեկացրել է, որ Վաշինգտոնը Սիրիային կասկածում է նոր քիմիական գրոհ  նախապատրաստելու մեջ, երեքշաբթի հաղորդել է Daily Beast պարբերականը՝ հղում անելով ԱՄՆ վարչակազմում բարձրաստիճան աղբյուրի:

Ընդ որում՝ Թիլերսոնն, իբր, հայտարարել է, որ եթե սիրիական իշխանություններն այդպիսի գրոհ ձեռնարկեն, ապա դա հետևանքներ կունենա:

«Մեր գլխավոր նպատակն է՝ երաշխավորել, որ ոչինչ չի պատահի»,- Daily Beast-ը մեջբերում է վարչակազմի աղբյուրի խոսքը:

Իր հերթին՝ Սերգեյ Լավրովը Թիլերսոնին հավաստիացրել է, որ ոչինչ էլ չի պատահի՝ «ինչպես միշտ»: Փոխանցում է Interfax-ը:

Նախորդ հոդվածը‘Քաղաքացի դիտորդ. 96 հայց՝ ԱԺ ընտրությունների խախտումների վերաբերյալ’
Հաջորդ հոդվածը‘ԱՄՆ պետքարտուղարություն. Ռուսաստանի տարածքում ԿԺԴՀ աշխատանքային ճամբարներ կան’