‘ՄԻՊ. Սասնա ծռերի փաստաբանների ահազանգի հետքերով ‘

4089

Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասությանդատարանի բակում իրավիճակի, Ոստիկանության ծառայողների կողմից ֆիզիկական ուժ կիրառելու և բերման ենթարկելու տեղեկությունների, ինչպես նաև փաստաբաններ Իննեսա Պետրոսյանի, Արայիկ Պապիկյանի և Արա Ղարագյոզյանի՝ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի թեժ գծի հեռախոսամարին  ստացված մի շարք հաղորդումների հիման վրա, Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են Ավան ևՆոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասությանդատարան:

Այս պահին Պաշտպանի ներկայացուցիչները գտնվում են Ոստիկանության Նոր Նորքի բաժնում: 

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ

Նախորդ հոդվածը’48 պաշտոնյաների 16 որդիներ ազատված են ծառայությունից’
Հաջորդ հոդվածը‘Քաղաքացի դիտորդ. 96 հայց՝ ԱԺ ընտրությունների խախտումների վերաբերյալ’