‘Չինաստանում կստեղծվի երկրում առաջին ինտերնետ-դատարանը’

2658

Չինաստանում առաջին ինտերնետ-դատարանի ստեղծման պլանը հավանության է արժանացել Կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի 36-րդ նստաշրջանում՝ նվիրված բարեփոխումների բազմակողմանի խորացմանը, հաղորդել է CCTV հեռուստաալիքը:

Առաջին ինտերնետ-դատարանը կհայտնվի Չժեցզյան նահանգի Հանչժոու քաղաքում, այն կքննի բացառապես կիբեռհանցագործությունների հետ կապված գործեր: Նշվում է, որ քաղաքի դատական համակարգն արդեն իսկ կիբեռհանցագործությունների հետ կապված բազմաթիվ գործեր է վարում, և դրանց թիվը տարեցտարի ավելանում է: Այսպես, 2013 թ. դատարանքը քննել է 600-ի կարգի այդպիսի գործեր, իսկ անցյալ տարի դրանց թիվն անցել է 10 հազարից:

Ինտերնետ-դատարանը կքննի օնլայն-առևտրի ոլորտում խարդախության, օնլայն վարկային պայմանագրեր կնքելու, համացանցում հեղինակային իրավունքի խախտման դեպքերը: Դատական բոլոր գործընթացները, սկսած հայցադիմում ներկայացնելուց, կկատարվեն դատարանի կայքում: Դատաքննությունը նույնպես օնլայն կլինի՝ իրական ժամանակում տեսահեռարձակման միջոցով: Փոխանցում է ria.ru-ն: 

Նախորդ հոդվածը‘Գեւորգ Նալբանդյան. Ղարաբաղի քրդականը’
Հաջորդ հոդվածը‘Վթարային ջրանջատում Կապանում ‘