‘
Հաագայի վճռաբեկ դատարանը որոշում է կայացրել, որ Նիդեռլանդների կառավարությունը մասնակի պատասխանատվություն է կրում առնվազն 300 մուսուլման տղամարդկանց մահվան համար, որոնք սպանվել են բոսնիացի սերբերի կողմից 1995 թ. Սրեբրենիցայի կոտորածի ժամանակ: Այդ մասին հաղորդել է Associated Press-ը:
Դատավորի որոշման համաձայն՝ զոհերի ընտանիքներին դրամական փոխհատուցում պետք է հատկացվի:
Սրեբրենիցայում կոտորածը տեղի է ունեցել 1995 թ.: Սերբական զորքերը, պաշարելով «անվտանգության գոտի» հայտարարված քաղաքը, գրավել են այն և, ինչպես համարվում է՝ ոչնչացրել մինչև ութ հազար բոսնիացի մուսուլման տղամարդու՝ բաց թողնելով կանանց ու երեխաներին: Նիդեռլանդացի խաղաղապահները, որոնք պետք է ապահովեին Սրեբրենիցայի անվտանգությունը, հրաժարվել են մտնել կռվի մեջ: 2007 թ. միջազգային տրիբունալը տեղի ունեցած զանգվածային սպանությունները որակել է ցեղասպանություն:
Փոխանցում է lenta.ru-ն:
‘