‘Դելոֆեուն չի ցանկանում վերադառնալ «Բարսելոնա»’

2100

«Էվերթոն»-ի հարձակվող Ժերար Դելոֆեուն չի ցանկանում վերադառնալ «Բարսելոնա»: Այս մասին հաղորդում է Mundo Deportivo-ն:

Աղբյուրի փոխանցմամբ՝ կատալոնական ակումբի մարզչական շտաբը և ղեկավարությունը արդեն տեղյակ են իսպանացու որոշման մասին: 

Նշենք, որ «Բարսելոնա»-ն մինչև հունիսի 30-ը իրավունք ունի 12 մլն եվրոյով հետ գնել ֆուտբոլիստի տրանսֆերը:

Ավարտված մրցաշրջանի երկրորդ հատվածը Դելոֆեուն անցկացրել է «Միլան»-ում, որի կազմում մասնակցել է 17 հանդիպման՝ դառնալով 4 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ:

Նախորդ հոդվածը‘Գվարդիոլան ցանկանում է իր թիմում տեսնել Սանչեսին’
Հաջորդ հոդվածը‘Թերին կարող է դառնալ «Ասթոն Վիլա»-ի ֆուտբոլիստ’