‘
«Չելսի»-ի նախկին ավագ Ջոն Թերին մոտ է «Ասթոն Վիլա» տեղափոխվելուն: Այս մասին հաղորդում է Sky Sports-ը:
Նշվում է, որ գործարքը կարող է կայանալ հաջորդ շաբաթ: Անգլիայի Չեմպիոնշիփը ներկայացնող ակումբը 36-ամյա խաղացողին երկու տարի ժամկետով պայմանագիր է առաջարկել: Նշվում է, որ նոր թիմում նա կստանա տարեկան 4,5 միլիոն եվրո աշխատավարձ:
«Ասթոն Վիլա»-ից բացի անգլիացու ծառայություններով հետաքրքրված են նաև «Բորնմութ»-ը, «Վեսթ Բրոմվիչ»-ը, «Սուոնսի»-ն և «Բիրմինգեմ Սիթի»-ն: Սակայն նշվում է, որ նա չի ցանկանում խաղալ իր նախկին թիմի դեմ, որի կազմում հանդես է եկել 1998 թվականից:
‘