‘
«Ռեալ»-ի նախագահ Ֆլորենտինո Պերեսը խոսել է «արքայական» ակումբի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի հեռանալու հավանականության մասին:
«Նա պայմանագիր ունի «Ռեալ»-ի հետ: Երբ Կրիշտիանուն ավարտի Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկությունում ելույթները, մենք կխոսենք: Ռոնալդուն արդար մարդ է և կատարում է իր պարտավորությունները:
Խոսել եմ Ժորժե Մենդեշի հետ, այդ պատճառով պետք չէ ոչ մի բանի համար անհանգստանալ: Պետք է սպասել: Ռոնալդուն զայրացած է և հիասթափված:
Կան լրագրողներ, ովքեր միայն մեկ նպատակ ունեն՝ վնաս հասցնել մեր թիմին: «Ռեալ»-ի մարզաշապիկներով Կրիշտիանուի լուսանկարները չհրապարակելու նպատակով ես ոչ ոքի չեմ զանգել:
«Ռեալ»-ին քննադատում են նրանք, ովքեր չեն աջակցում ակումբին: Մենք զղջում ենք, եթե դուք մեծ նշանակություն եք տալիս շշուկներին: Մարդիկ վստահում են մեզ:
‘