‘
Ֆրանսիական ոստիկանությունը ձերբակալել է «Բավարիայի» հարձակվող Կինգսլի Կոմանին՝ ընտանեկան բռնության մեղադրանքով,- հաղորդում է Europe 1-ը։ Իրավապահները հարցաքննել են 21-ամյա խաղացողին՝ նրա նախկին ընկերուհու մեղադրանքից հետո։
Կոմանի և նրա ընկերուհու միջև երկու անգամ է վեճ ծագել։ Կոնֆլիկտների պատճառը փողն է եղել։ Հարցաքննությունից մի քանի ժամ հետո ոստիկանությունը բաց է թողել Կոմանին։ Գործը կլսվի սեպտեմբերին։
‘