‘
Ավստրալացի կարդինալ Ջորջ Փելը, որ զբաղեցնում է Վատիկանի գանձապետի պաշտոնը, մեղադրվել է անչափահասների նկատմամբ անառակաբարո գործողությունների մեջ, հաղորդել է ավստրալական Վիկտորիա նահանգի ոստիկանությունը:
Ոստիկանությունում ընդգծել են, որ խոսքը բազմաթիվ դրվագների մասին է, որ տեղի են ունեցել անցյալում: Նշվում է, որ այժն Հռոմում ապրող կարդինալը պետք է Մելբուրնի դատարան ներկայանա հուլիսի 18-ին:
Հոգևորականը կտրականապես հերքում է այդ մեղադրանքները և մտադիր է պաշտպանել իր բարի համբավը:
Ավստրալիայում հատուկ հանձնախումբը հետաքննում է երեխաների նկատմամբ սեռական ոտնձգության դեպքերը և կաթոլիկ եկեղեցու դերը նման դեպքերը պարտակելու հարցում:
Փոխանցում է BBC-ն:
‘