‘Ավտոմեքենան խոյահարել է Բրազիլիայի նախագահի նստավայրի դարպասը’

2756

Բրազիլիայի մայրաքաղաքում  ավտոմեքնեան խոյահարել է նախագահի պաշտոնական նստավայրի դարպասը:

Ինչպես հաղորդում են տեղական ԶԼՄ-ները, նստավայրի անվտանգության ծառայության աշխատակիցները ավտոմեքենայի վրա կրակ են բացել: Վարորդը, որ որոշ տվյալներով՝ անչափահաս է, ձերբակալվել է: Նախագահ Միշել Տեմերը հարձակման պահին նստավայրում չի եղել:

Միջադեպը տեղի է ունեցել երկրում  ծավալված կոռուպցիոն սկանդալի ֆոնին:

Բրազիլիայի գլխավոր դատախազ Ռոդրիգու Ժանոն Գերագույն դատարանին խնդրել է պետության գործող ղեկավարին կաշառք վերցնելու մեղադրանք ներկայացնել: Դատախազության հայտարարության համաձայն՝ նախագահ Տեմերը կաշառք է ստացել մսի վերամշակման խոշոր ձեռնարկության ղեկավարից:

Փոխանցում է BBC-ն: 

Նախորդ հոդվածը‘Վատիկանի գանձապետը մեղադրվում է Ավստրալիայում անբարո գործողությունների համար’
Հաջորդ հոդվածը‘ԿԺԴՀ-ն հեռակա մահվան է դատապարտել Հարավային Կորեայի նախկին նախագահին’