‘ԿԺԴՀ-ն հեռակա մահվան է դատապարտել Հարավային Կորեայի նախկին նախագահին’

2884

Հյուսիսային Կորեան հեռակա մահվան է դատապարտել Հարավային Կորեայի նախկին նախագահ Պակ Կին Հեին և հարավկորեական հետախուզության պետ Լի Բյոն Հոյին:

Փհենյանը նրանց մեղադրում է 2015 թ.  Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինի սպանության նպատակով դավադրության մեջ և Սեուլից պահանջում հանձնել նրանց:

Հյուսիսային Կորեայի պետական լրատվական գործակալության տվյալներով՝ Պակ Կին Հեի և Լի Բյոն Հոյի մահապատժի հրամանը համատեղ արձակել են պետանվտանգության, հասարակական անվտանգության նախարարությունները և ԿԺԴՀ կենտրոնական դատախազությունը:

Հարավային Կորեայի ազգային հետախուզական վարչությունը հյուսիսկորեական իշխանությունների պնդումներն անհիմն է համարում, իսկ իր երկրին ուղղված սպառնալիքները՝ աններելի:

Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Ավտոմեքենան խոյահարել է Բրազիլիայի նախագահի նստավայրի դարպասը’
Հաջորդ հոդվածը‘Զեկույց՝ ԱՄՆ մարմնամարզության բնագավառում սեռական ոտնձգությունների մասին’