‘
ԱՄՆ մարմնամարզության հավաքականի բժիշկ Լարի Նասարի շուրջ ծագած սկանդալը հատուկ դատախազ Դեբրա Դենիելսի՝ երեքշաբթի հրապարակած զեկույցի մի դրվագն է:
Նասարին վեց պատանի մարզուհիների նկատմամբ սեռական ոտնձգության և մանկական պոռնո տարածելու մեղադրանք է ներկայացվել:
«Բժիշկ Նասարն ինձ բռնաբարել է Թեքսասում ԱՄՆ ազգային ուսումնական կենտրոնում: Նա ինձ բռնաբարել է Կալիֆոռնիայում հավաքների և արտասահմանյան ուղևորությունների ժամանակ»,- սենատում լսումների ընթացքում պատմել է 2000 թ. Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Ջեյմի Դանցշերը:
Ցուցմունք են տվել նաև այլ նախկին մարզուհիներ: Նրանք հայտնել են, որ բուժզննման անվան տակ սեռական բռնության են ենթարկվել, երբ դեռ անչափահաս են եղել:
Վերջին 20 տարում մարմնամարզության ամերիկացի մարզիչներն ավելի քան 360 անգամ մեղադրվել են իրենց սաների նկատմամբ սեռական բռնությունների համար: Մարտ ամսին հրապարակային բացահայտումներից հետո հրաժարական տվեց երկրի մարմնամարզության ֆեդերացիայի նախագահ Սթիվ Փեննին:
Փոխանցում է euronews-ը:
‘