‘Վենեսուելայում հայտնաբերվել է «հատուցման ուղղաթիռը»’

3097

Վենեսուելայում գտել են այն ուղղաթիռը, որով նախօրեին գրոհ էր կատարվել երկրի ներքին գործերի նախարարության և գլխավոր դատարանի վրա; Այն լքված է եղել Կարակասի մերձակա առափնյակում: Հարձակման հեղինակն ու կատարողը՝ ուժային էլիտար ստորաբաժանումների սպա Օսկար Պերեսը, դեռ փախուստի մեջ է:

«Մենք հայրենասերներ ենք և պետականամետներ»,- համացանցում հայտնված տեսագրության մեջ ժողովրդին է դիմում Պերեսը, որին նախագահ Մադուրոն ահաբեկիչ է հայտարարել, իսկ ժողովուրդն անվանում է Ջեյմս Բոնդ: Իշխանությունները հայտարարել են, որ նա կապեր ունի ԿՀՎ-ի հետ, որը վաղուց է դավեր նյութում Վենեսուելայի դեմ:  Պերեսը կոչ է արել ժողովրդին ոտքի կանգնել և վերադարձնել իրենց սիրելի Վենեսուելան:

Օդաչու և, ինչպես պարզվել է՝ համատեղության կարգով դերասան ու ռեժիսոր Պերեսը աշխատել է ՆԳ նախարարի մոտ, իսկ սոցցանցերում տեղադրել է էքշըն ոճի բազմաթիվ լուսանկարներ:

Փոխանցում է euronews-ը:

Նախորդ հոդվածը‘Զեկույց՝ ԱՄՆ մարմնամարզության բնագավառում սեռական ոտնձգությունների մասին’
Հաջորդ հոդվածը‘Հայաստանն ու Ճապոնիան քննարկում են վիզային ռեժիմի դյուրացման հնարավորությունը. ԱԳՆ’