‘Եմեն. Խոլերայի համաճարակ՝ քայքայման ֆոնին’

4079

ՅՈՒՆԻՍԵՖ-ի ինքնաթիռները 36 տոննա դեղորայք և ջրի մաքրման 10 միլիոն հաբ են հասցրել Եմեն, որտեղ ապրիլի վերջերից մոլեգնում է խոլերայի համաճարակը:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ արդեն համաճարակի զոհ է դարձել հազար չորս հարյուր մարդ: Վարակվածների թիվը հասնում է 218 հազարի: Հիվանդանոցները պարզապես չեն բավարարում: Նույնիսկ մանկական բաժանմունքներում երեխաներին պառկեցնում են հատակին: Բժիշկները օգնության կոչ են անում: «Մենք աշխատում ենք 24 ժամ շարունակ և մեկ րոպեում ստիպված ենք ընդունելու չորս երեխայի, հիվանդների թիվն ուղղակի աներևակայելի է»,խոստովանել է մանկաբույժներից մեկը: Ընդ որում՝ բուժաշխատողներից շատերը անցյալ տարվա հոկտեմբերից աշխատավարձ չեն ստացել:

Կառավարության և խռովարարների միջև արդեն երկու տարի ձգվող հակամարտությունը խարխլել է երկրի բժշկական ենթակառուցվածքը: Ջրի մաքրման շատ համակարգեր ոչնչացվել են: Խոլերայի այս համաճարակն արդեն անվանում են ամենահզորը մարդկության նորագույն պատմության ընթացքում:

Փոխանցում է euronews-ը:

Նախորդ հոդվածը‘ Եթե մետրոպոլիտենում պայթյուն լինի’
Հաջորդ հոդվածը‘Որ պաշտոնյաների որդիներն են ազատվել զինծառայությունից — Factor.am’