‘Grand Chess Tour. խաղային երկրորդը օրը Արոնյանի համար ավելի հաջող դասավորվեց’

2643

Բելգիական Լյովեն քաղաքում ընթացքի մեջ է արագ և կայծակնային շախմատի Grand Chess Tour գերմրցաշարը, որտեղ կայացան 4-6-րդ տուրի պարտիաները:

Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը 4-րդ տուրում սպիտակներով պարտության Մատնեց Վիշվանաթան Անանդին, 5-րդ տուրում սև խաղաքարերով պարտվեց Յան Նեպոմնյաշչուն, իսկ 6-րդ տուրում կրկին սևերով առավելության հասավ Վլադիմիր Կրամնիկի նկատմամբ: 

Մրցաշարի 6 տուրերից հետո հայ գրոսմայստերը իր ակտիվում ունի 6 միավոր՝ զբաղեցնելով մրցաշարային աղյուսակի 6-րդ հորիզոնականը: 10 միավորով միանձնյա առաջատարը Ուեսլի Սոն է:

Հունիսի 30-ին տեղի կունենան արագ շախմատի մրցաշարի հաջորդ երեք տուրերը: 

Մրցաշարային աղյուսակը՝ 6-րդ տուրից հետո

Նախորդ հոդվածը‘Գերմանիա — Մեքսիկա՝ 4:1. աշխարհի չեմպիոնները դուրս են գալիս եզրափակիչ (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Ռանիերին ցանկանում է իր թիմում տեսնել «Արսենալ»-ի դարպասապահին’