‘«Պորտուն» «Բենֆիկային» մեղադրել է կախարդի օգնության մեջ’

2472

«Վիշապների» կապերի գծով տնօրեն Ֆրանսիշկու Մարկեշը հայտարարել է, որ չեմպիոններն օգտվել են կախարդի ծառայություններից: Նրա տեղեկությամբ` «արծիվները» համագործակցել են Գվինեա Բիսաուի սև մոգ Արմանդու Նագիի հետ,- գրում է dn.pt-ն:

«Պորտուի» տրամադրության տակ են հայտնվել լիսաբոնցիների ու կախարդի միջև էլեկտրոնային նամակների «սկրիշնոթերը»: Նագան «Բենֆիկայի» հետ պայմանավորվել է, որ վարձատրություն է ստանալու որոշակի խնդիրներ լուծելու համար:

Մանսավորապես, նա 5 հազար եվրո ստացել է Պորտուգալիայի սուպերգավաթում, ազգային Գավաթում ու Լիգայի գավաթում «Բենֆիկայի» հաղթանակների, 100 հազար` պորտուգալիայի չեմպիոն դառնալու, 10 հազար` Չեմպիոնների լիգայում յուրաքանչյուր հաղթանակի և 30 հազար` փլեյ-օֆֆում յուրաքանչյուր հաղթանակի համար:

Նախորդ հոդվածը‘«Ռեալի» նոր տրանսֆերը’
Հաջորդ հոդվածը‘Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսը կանխատեսվում է 7’