‘
Եվրասիական տնտեսական միության գործադիր մարմինը՝ ԵԱՏ հանձնաժողովը, հրապարակել է միության անդամ երկրների՝ միմյանց հետ ունեցած առեւտրաշրջանառության վերաբերյալ տվյալներ: 2017-ի հունվար-մարտ ամիսների տվյալներով, մասնավորապես, փաստվում է, որ միության ամենախոշոր առեւտրա-տնտեսական միավորը Ռուսաստանն է, իսկ Հայսատանը՝ հակառակը, ամենափոքր մասնաբաժիննն ունի ընդհանուր առեւտրաշրջանառության մեջ: Հայաստանը ԵԱՏՄ երկրների թվում, կարելի է ասել, առուտուր է անում միայն Ռուսաստանի հետ՝ այդ երկրին է բաժին հասնում միության շրջանակներում ՀՀ առեւտրաշրջանառության 98,1 տոկոսը: Հաշվետու ժամանակաշրջանում այլ երկրների հետ Հայաստանի եւ մյուս երկրների՝ միմյանց հետ առեւտրի տվյալները բերված են ստորեւ, ըստ eurasia.expert կայքի.
Ռուսաստան – ԵԱՏՄ ներսում ապրանքաշրջանառության մասնաբաժինը՝ 62,7$
Հայաստանի հետ — 258,8 (3,5%)
Բելառուսի — 4 174,3 (56,6%)
Ղազախստանի — 2 651,1 (35,9%)
Ղրղզստանի — 2ի96,9 (4%)
Բելառուս — ԵԱՏՄ ներսում ապրանքաշրջանառության մասնաբաժինը՝ 25%
Հայաստանի հետ — 5,6 մլն (0,2%)
Ռուսաստանի – 2 813,3 մլն (95,8%)
Ղազախստանի — 103,5 մլն (3,5%)
Ղրղզստանի — 13,8 մլն (0,5%)
Ղազախստան — ԵԱՏՄ ներսում ապրանքաշրջանառության մասնաբաժինը՝ 10%
Հայաստանի հետ — 0,2 մլն (<0,1%)
Բելառուսի -23,3 մլն (2%)
Ղրղզստանի — 97,5 մլն (8,2%)
Ռուսաստանի — 1 060,9 մլն (89,8%)
Հայաստան — ԵԱՏՄ ներսում ապրանքաշրջանառության մասնաբաժինը՝ 0,9%
Ռուսաստան — 100,5 մլն (98,1%)
Բելառուս — 1 մլն (0,9%)
Ղազախստան — 0,8 մլն (0,8%)
Ղրղզստան 0,2 մլն (0,2%)
Ղրղզստան — ԵԱՏՄ ներսում ապրանքաշրջանառության մասնաբաժինը՝ 1,4%
Ռուսաստանի հետ — 88,6 մլն (54%)
Բելառուսի —
Ղազախստանի — 75,6 մլն (46%)
Հայաստանի — — — — — —
‘