‘
ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը խոստացել է, ի պատասխան Վաշինգտոնի վերջին որոշման՝ չբարդացնել ամերիկյան քաղաքացիներին ռուսաստանյան վիզաների տրամադրումը: Այդ մասին նա հայտարարել է մամլո ասուլիսում:
«Ինչ վերաբերում է մեր պատասխան քայլերին, ինչպես արդեն ասացի, անհրաժեշտ է ուշադիր ուսումնասիրել այն որոշումները, որ հայտարարել են ամերիկացիները: Կարող եմ միայն մի բան ասել. մենք մեր բարկությունը չենք թափի ամերիկյան քաղաքացիների վրա: Այսինքն՝ եթե ինչ-որ մեկը հույս ուներ, որ այս դեպքում վատ օրինակը վարակիչ կլինի, ապա նա սխալվել է»,- ասել է Լավրովը:
Նախարարի կարծիքով՝ ամերիկյան իշխանությունների որոշումը նպատակաուղղված է եղել ռուսաստանցիների դժգոհությունը հարուցելու իրենց ղեկավարության գործողությունների հանդեպ: «Այդ տրամաբանությունը հայտնի է՝ դա նրանց տրամաբանությունն է, ովքեր գունավոր հեղափոխություններ են կազմակերպում, և դա Օբամայի վարչակազմի մաքուր իներցիան է»,- ավելացրել է Լավրովը:
Փոխանցում է РИА Новости-ն:
‘