‘
Ֆեյսբուքի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը երկրորդ դուստրն է ունեցել:
«Թանկագին Ավգուստա, բարի գալուստ այս աշխարհ: Քո մայրիկը եւ ես անհամբերությամբ սպասում ենք, թե դու ինչ կդառնաս»,- գրել է Ցուկերբերգն իր իսկ ստեղծած ցանցում:
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Ցուկերբերգը դստեր ծնվելուց հետո 2 ամիս «ծնողական» արձակուրդ է վերցնելու: Ըստ Ֆեյսբուքի աշխատանքային կանոնների, ծնողները 4 ամսվա արձակուրդի իրավունք ունեն:
‘