‘
«Բարսելոնայի» տրանսֆերային հանձնաժողովի անդամ Արիեդո Բրայդան La Gazzetta dello Sport-ի հետ հարցազրույցում պատմել է Կապտանռնագույնների աստղ Լիոնել Մեսսիի ապագայի մասին։
«Մեսսին չի հեռանա «Բարսելոնայից»։ Լեոն բացառիկ ֆուտբոլիստ է։ Ֆուտբոլում ամեն ինչ հնարավոր է, բայց Մեսսին մեծ պրոֆեսիոնալ է։ «Բարսելոնան» նրա սրտում է»,- ասել է Բրայդան։
Վերջին ժամանակներս ասեկոսեները Մեսսիին խնամախոսում են «Մանչեսթեր Սիթիի» հետ, որն իբր պատրաստ է վճարել խաղացողի պայմանագրում նշված 300 մլն եվրոյի հրաժարագինը։
‘