‘
Կատալոնական «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին չի շտապում երկարաձգել պայմանագիրն ակումբի հետ: Չնայած նրան, որ ղեկավարությունը բազմաթիվ անգամ հայտարարել է այն շուտով երկարաձգելու մասին, սակայն դա այդպես էլ տեղի չի ունեցել:
Օգոստոսին Լիոնել Մեսսին հետաձգել է պայմանագրի երկարաձգումը՝ ցանկանալով տեսնել, թե ինչպիսի տեսք կունենա թիմը նոր մրցաշրջանում: Այժմ նրան խանգարում է նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն:
«AS»-ը հաղորդում է, որ Լիոնել Մեսսին չի ցանկանում երկարաձգել պայմանագիրը քանի ընթանում է նախագահի դեմ ստորագրահավաքը: 30-ամյա արգենտինացին չի ցանկանում լինել այդ գործընթացի մասնիկը:
‘