‘
Հյուսիսային Կորեայի հերթական միջուկային փորձարկումից հետո ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպան Նիքի Հեյլին Անվտանգության խորհրդին կոչ է արել ամենակոշտ միջոցները ձեռք առնել ԿԺԴՀ-ի հանդեպ: Նրա խոսքով՝ հյուսիսկորեական առաջնորդ Կիմ Չեն Ինն իր գործողություններով ապացուցում է, որ ձգտում է պատերազմ հրահրել:
«Քանի դեռ ուշ չէ, մենք պետք է գործի դնենք մեր տրամադրության տակ եղած բոլոր դիվանագիտական միջոցները»,- հայտարարել է նա Նյու Յորքում Անվտանգության խորհրդի նիստում:
Հեյլին նաև նախազգուշացրել է Փհենյանի հետ տնտեսական կապեր պահպանող երկրներին, որ նրանք իրենց գործողություններով նպաստում են վարչակարգի միջուկային հավակնություններին:
Հեյլին խոստացել է հրապարակել ԱՄՆ-ի պատրաստած՝ Անվտանգության խորհրդի նոր բանաձևը, որի քվեարկությունն անցկացվելու է հաջորդ երկուշաբթի:
Փոխանցում է BBC-ն:
‘