‘
Համաձայն Արցախի Հանրապետության Սահմանադրության 169-րդ հոդվածի՝ հանրապետության Նախագահի կողմից իր պաշտոնն ստանձնելու կապակցությամբ սեպտեմբերի 7-ին ԼՂՀ կառավարությունը հրաժարական է ներկայացրել երկրի ղեկավարին:
Նույն օրը ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը ստորագրել է հրամանագիր կառավարության հրաժարականն ընդունելու մասին:
Ըստ հրամանագրի՝ հանրապետության կառավարության անդամները կշարունակեն իրենց պարտականությունների կատարումը մինչեւ նոր կառավարության կազմավորումը:
Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ԼՂՀ վարչապետի մամլո խոսնակ Արտակ Բեգլարյանը հայտարարել է, որ «նոր կառավարության կազմը պետք որոշվի առաջիկա քննարկումների ժամանակ»։
«Քննարկումներն ընթացքի մեջ են և Սահմանադրությամբ նախատեսված ժամանակահատվածում կորոշվի բոլոր պաշտոնյաների, այդ թվում՝ Արայիկ Հարությունյանի հետագա աշխատանքային գործունեությունը։ Ամեն դեպքում, նախկին վարչապետը շարունակելու է ծառայել հայրենիքին և ժողովրդին։ Իսկ թե ինչ ձևաչափով, կհայտարարենք հետագայում»,- նշել է Բեգլարյանը։
‘