‘
Անգլիական պրեմիեր լիգայի 5-րդ տուրը երկրպագուներին կուրախացնի ուշագրավ և դիտարժան լոնդոնյան դերբիով: «Սթեմֆորդ Բրիջ»-ում միմյանց դեմ 3 միավորի համար համառ ու լարված պայքար կմղեն «Չելսի»-ին ու «Արսենալ»-ը:
Թվում էր՝ «ազնվականների» սիրտը մի պահ «կանգնեց», ապա «շունչ» առավ և նորից սկսեց շատ լավ աշխատել: Սուպերգավաթի համար խաղում պարտությունը (2:1), ինչպես նաև «Բերնլիի» հետ խաղում անհաջողությունը (2:3) արդեն փոխարինվել է վստահ ու կայուն հաղթանակներով: Հիմա արդեն «Չելսին» հաղթում է իր հակառակորդներին: Կարծես, թե Կոնտեի՝ ղեկավարության հետ ունեցած անհամաձայնությունները ևս գոնե ինչ-որ ժամանակով հարթվել են: Այնպես, որ մոտակա ժամանակահատվածում «ազնվականների» ճամբարից բախումներ չպետք է սպասել: Նշանակում է չի լինի ավելորդ ճնշում, որը շատ է խանգարում Մռայլ Ալբիոնում աշխատող յուրաքանչյուր մարզչի: Առաջնության 2-րդ տուրում «կապույտները» արտագնա խաղում 1:2 հաշվով հաղթեցին «Տոտենհեմին»: Կոնտեի տղաները չէին իշխում դաշտում, գնդակը չէին պահում, բայց արեցին իրենց գործը. գոլեր խփեցին: Այդ հանդիպման բոլոր գոլերը գրանցվեցին նրանց հաշվին (Բաչուայինը գնդակը սեփական դարպասն ուղարկեց): Թիմն արդարացի հաղթանակներ տոնեց նաև «Էվերթոնի» ու «Լեսթերի» հանդեպ: Եվրագավաթային հանդիպումները Կոնտեն սկսեց ջախջախիչ հաղթանակով: «Ղարաբաղը» պարզապես ունակ չէր այս թիմի դեմ պայքար մղելու:
«Զինագործները» մեկնարկը հաջող էր: «Ազնվականների» հետ հանդիպումը լի էր պայքարով: Պարտվելով խաղում, Վենգերի սաները կարողացան մի գնդակ խփել և արդյունքում՝ 11 մետրանոց հարվածաշարով հաղթանակի հասնել: 1-ին տուրը ևս «Արսենալի» երկրպագուներին միայն դրական էմոցիաներ պարգևեց. 4:3 հաշվով կամային հաղթանակ «Լեսթերի» դեմ խաղում: Արդեն հաջորդ խաղից սկսվեցին խնդիրները. անհասկանալի պարտություն «Սթոքից»(1:0): Այնուհետև ամեն ինչ ավելի վատ ընթացք ունեցավ. 4 գնդակ ընդունելով «Լիվերպուլից»՝ թիմը գլխիկոր վերադարձավ Լոնդոն:
Վերջին 2 հանդիպումներում «Ասենալը» կարծես թե ուղղել է իր սխալները. կայուն և վստահ խաղի շնորհիվ թիմը հաղթեց «Բորնմուտին»՝ ԱՊԼ-ի առաջնությունում(3:0) և «Քյոլնին»՝ Եվրոպայի լիգայում: Այնուհանդերձ, «Արսենալը» ծերացել է և ոչ մի նոր բան չի անում, ի տարբերություն «Չելսի»-ի, որը նոր թափ է հավաքել:
‘