‘
Մադրիդի «Ատլետիկո»-ն գնեց «Չելսի»-ի հարձակվող Դիեգո Կոստայի տրանսֆերը: Այս մասին հայտնում է «Ատլետիկո»-ի պաշտոնական կայքը:
Գործարքի ֆինանսական մանրամասները հայտնի չեն: Լրատվամիջոցների տեղեկություններով, «ատլետներ»-ը 28-ամյա հարձակվողի համար 60 միլիոն եվրո են վճարել:
Առաջիկա օրերին Կոստան բուժզննում կանցնի և պայմանագիր կստորագրի «Ատլետիկո»-ի հետ, բայց մինչև 2018 թվականի հունվարը չի կարող հանդես գալ մադրիդցիների կազմում:
‘