‘
Դրամատուրգ, ռեժիսոր, պրոդյուսեր, մեկենաս, մարդ, որի անվան հետ է կապված «Նոր Հոլիվուդի» ծնունդը՝ 71-ամյա Սթիվեն Սփիլբերգը դարձել է Սյուզեն Լեյսիի փաստագրական կինոժապավենի գլխավոր հերոսը:
Լեյսին Սփիլբերգի հետ զրուցել է ավելի քան 30 ժամ, խոսել է նրա մտերիմների, բարեկամների ու գործընկերների հետ, որպեսզի հնարավորինս ամբողջությամբ թափանցի նշանավոր վարպետի ստեղծագործական լաբորատորիան:
«Ինձ համար դա սոսկալի փորձառություն էր: Դժվար է խոսել ինքդ քո մասին, առավել ևս՝ տեսախցիկի առաջ: Շատ դժվար էր, բայց Սյուզենն ինձ շատ օգնեց, նա հրաշալի էր նախապատրաստվել մեր երկարատև զրույցին, հրաշալի տիրապետում էր նյութին, մանրակրկիտ գիտեր իմ ֆիլմերը: Եվ նա կարողացավ ինձ տրամադրել «շատ անկեղծ զրույցի»»,- պատմել է Սփիլբերգը:
«Սփիլբերգ» վավերագրական սերիալի առաջին ցուցադրությունը կայացել է «Փարամաունթ Փիքչերզ» ստուդիայում, որի հետ Սփիլբերգն առաջին տասնամյակը չէ, որ համագործակցում է: HBO մալուխային հեռուստատեսությամբ առաջին ցուցադրությունը նախատեսված է հոկտեմբերի 7-ին:
Փոխանցում է euronews-ը:
‘