‘Կատալոնիայի ուսուցիչները պաշտպանում են հանրաքվեն’

2024

Կատալոնացի ուսուցիչները պահանջում են հոկտեմբերի 1-ին՝ հանրաքվեի օրը, չփակել դպրոցները:

Կրթության ոլորտի աշխատակիցները համապատասխան հռչակագիր են պատրաստել այն բանից հետո, երբ ինքնավարության գլխավոր դատախազը հրահանգել է իրավապահ մարմիններին մինչև շաբաթ օրը կնքել բոլոր ընտրատեղամասերը, ինչպես նաև հավաքել քվեատուփերը, քվեաթերթիկները և ընտրացուցակները՝ քվեարկություն թույլ չտալու համար:

«Դպրոցների տնօրեններն արդեն մի քանի նախազգուշացում են ստացել, որ եթե նրանք օգնեն հանրաքվեի կազմակերպմանը կամ մասնակցեն քվեարկությանը, ապա դա կդիտվի որպես հանցագործություն»,- պատմել է կատալոնական դպրոցների միության նախագահ Օրիոլ Բլանկերը:

Իսպանիայի դատարանի կողմից հակասահմանադրական ճանաչված հանրաքվեի անցկացումից չորս օր առաջ լարվածությունը հանրության շրջանում աճում է: «Մոտավորապես 6 հազար ոստիկան է մոբիլիզացվել՝ քվեարկությունը խոչընդոտելու համար: Մյուս կողմից՝ ավելի ու ավելի մեծ թվով մարդիկ են քաղաքացիներին կոչ անում գալ ընտրատեղամաս և սեփական խոսքն ասել»,- նշում է Euronews-ի թղթակիցը:

Նախորդ հոդվածը‘Շիրակի պետհամալսարանի դասախոսները նախարարին՝ հետաքրքիր է, Ձեզ դեռ հավատո՞ւմ են’
Հաջորդ հոդվածը‘Իրաքյան Քուրդիստանի նախագահի թեկնածուն հայտնի կդառնա մեկ շաբաթվա ընթացքում’