‘
Իրաքյան Քուրդիստանում իշխող Դեմոկրատական կուսակցությունը նախագահի թեկնածուին կորոշի մեկ շաբաթվա ընթացքում, РИА Новости-ին հայտնել է ինքնավարության խորհրդարանում կուսակցության խմբակցության ղեկավար Օմեդ Խաշնաուն:
Սեպտեմբերի 25-ին կայացած անկախության հանրաքվեի նախօրեին ինքնավարությունում նախագահի նոր ընտրություններ են նշանակվել, որոնք կկայանան նոյեմբերի 1-ին և կօգնեն, որ երկիրը դուրս գա ներքաղաքական ճգնաժամից. խորհրդարանի հին կազմի լիազորություններն արդեն սպառվել են, ընդ որում՝ վերջին երկու տարիներին այն նիստ չի գումարել կուսակցությունների միջև տարաձայնությունների պատճառով: Քուրդիստանի խորհրդարանական հինգ կուսակցություններից երկուսը դեմ էին հանրաքվեի անցկացմանը:
Նախագահ Մասուդ Բարզանիի (ՔԴԿ) լիազորությունները նույնպես ավարտվել են: Հանրաքվեից առաջ նա խոստացել է չառաջադրվել նոր ժամկետի համար:
Փոխանցում է ria.ru-ն:
‘