‘Վթարի վայրից ոստիկանների աչքի առաջ մակարոն տանող կինը հայտնվել է ՔԿ ուշադրության կենտրոնում ‘

4287

Նախօրեին Երեւանի Հերացի եւ Խանջյան փողոցները կապող թունելի ելքի մոտ տեղի ունեցած ողբերգական ավտովթարի առիթով հարուցվել է քրեական գործ:  

Քննչական կոմիտեից հայտնում են, որ թունելի սկզբնամասում Արմեն Արշակյանի վարած «Վոլվո» մակնիշի` «կռոն» կիսակցորդով ավտոմեքենան ընդհարվել է «Ֆորդ-Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենային, ապա «Մերսեդես-Բենց Ե-200» մակնիշի  ավտոմեքենային, այնուհետև ընդհարվել է թունելի եզրակալներին և կողաշրջվել։ Վթարի հետևանքով ստացած վնասվածքներից  վարորդ Ա.Արշակյանը տեղում մահացել է:

Կոմիտեն քննում է նաեւ համացանցում հայտնված տեսանյութերն այն մասին, թե ինչպես է մի կին վերցնում վթարի ենթարկված բեռնատարից թափված մակարոնի պարկերից մեկն ու անարգել հեռանում այն դեպքում, երբ դեպքի վայրում ոստիկանության աշխատակիցներկային:

Միջնորդագիր է ուղարկվել ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետին՝ խնդրելով միջոցներ ձեռնարկել նկարագրված դեպքով ոստիկանության աշխատակիցների կողմից իրենց պարտականությունները պատշաճ չկատարելու պատճառները պարզելու և խախտումներ թույլ տված ծառայողներին պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ:

Նախորդ հոդվածը‘Հակառակորդի կրակոցից զինծառայող է զոհվել’
Հաջորդ հոդվածը‘Երբեք չեմ ների քեզ. Պեպ Գվարդիոլան՝ Գարի Լինեկերին’