‘Երբեք չեմ ների քեզ. Պեպ Գվարդիոլան՝ Գարի Լինեկերին’

2136

BBC 2-ով հեռարձակվող «Պրեմիեր լիգայի շոու» հեռուստահաղորդման ժամանակ, որը վարում է «Բարսելոնա»-ի և Անգլիայի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Գարի Լինեկերը, «Մանչեսթեր Սիթի»-ի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան կատակով ասել է, որ չի պատասխանի հաղորդավարի հարցերին, քանի որ մանկուց նեղացած է նրանից.

«Երբ դու խաղում էիր «Բարսելոնա»-ում, իսկ ես ակադեմիայի մյուս սաների հետ գնդակներ էի մատակարարում խաղերի ժամանակ, դու արհամարհեցիր իմ խնդրանքը և չտվեցիր մարզաշապիկդ: Այդ ժամանակ ես որոշեցի, որ երբեք չեմ ներելու Գարի Լինեկերին և նրանից այլև խաղաշապիկ չեմ խնդրելու»,- ասել է իսպանացի մասնագետը:

Հիշեցնենք, որ Գարի Լինեկերը կատալոնական ակումբում խաղացել է 1986-1989 թվականներին` մասնակցելով 137 հանդիպման և դառնալով 52 գոլի հեղինակ:

Նախորդ հոդվածը‘Վթարի վայրից ոստիկանների աչքի առաջ մակարոն տանող կինը հայտնվել է ՔԿ ուշադրության կենտրոնում ‘
Հաջորդ հոդվածը‘Վթարային ջրանջատում Արարատի մարզում’