‘Պաշտոնական. Կարլո Անչելոտին հեռացվել է զբաղեցրած պաշտոնից’

2057

Մյունխենի «Բավարիա»-ի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին հեռացվել է զբաղեցրած պաշտոնից: Այս մասին հաղորդում է գերմանական ակումբի պաշտոնական կայքը:

Մյունխենյան ակումբի ղեկավարությունը նման որոշում է կայացրել Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 2-րդ տուրի՝ ՊՍԺ-ից կրած պարտությունից հետո:

ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ իտալացի մասնագետին գլխավոր մարզչի պաշտոնում կփոխարինի Վիլի Սանյոլը:

Հիշեցնենք, որ 58-ամյա մասնագետը «Բավարիա»-ն գլխավորում էր 2016 թվականից:

Նախորդ հոդվածը‘Վթարային ջրանջատում Արարատի մարզում’
Հաջորդ հոդվածը‘Բրիմսոն. Ֆուտբոլը սպանել են փողով, հիմար գլոբալացմամբ և հեռուստատեսությամբ’