‘Բրիմսոն. Ֆուտբոլը սպանել են փողով, հիմար գլոբալացմամբ և հեռուստատեսությամբ’

2240

Բրիտանացի ճանաչված գրող և սցենարիստ Դուգի Բրիմսոնը պատմել է, որ Անգլիայում անհետանում է անգլիական ֆուտբոլը։

«Ի՞նչ բրիտանական ֆուտբոլի մասին է խոսքը։ Ֆուտբոլ չկա, մերձֆուտբոլ չկա։ Պրեմիեր լիգան վերածվել է Անգլիային չպատկանող ինչ-որ բանի։ Պատկերացնու՞մ եք, նայում եմ իմ սիրելի «Ուոթֆորդ» ակումբի ելույթներն ու չեմ հասկանում, թե ինչ ֆուտբոլիստներ են հանդես գալիս։ Մենք կազմ չունենք, որովհետև այն ամեն տարի փոխվում է, իսկ մարզիչն օտարերկրացի է։ Մեր տեղացի տղաները դուրս են մղվում թիմից, որովհետև նրանց հնարավորություն չեն տալիս մրցակցելու։ Հենց այդ պատճառով է անգլիական ֆուտբոլի ոգին անհետանում։

Գիտե՞ք նաև ինչ պատճառով։ Ֆուտբոլը սպանել են փողով, հիմար գլոբալիզացիայով և հեռուստատեսությամբ։ Եվս 2-3 տարի, և մարզադաշտերում միայն զբոսաշրջիկները կնստեն, որոնք կլափեն իրենց չիպսերն ու նրբերշիկները, իսկ ընդմիջումներին սելֆի կանեն։ Եվ այդ ժամանակ խաղացողներն իրոք թքած կունենան թիմի վրա, որովհետև նրանց համար միայն փողը նշանակություն ունի, ուստի նրանք կարող են «Արսենալը» փոխել «Չելսիի» հետ, իսկ «Սթեմֆորդ Բրիջը» «Օլդ Թրաֆորդի» հետ։ Եթե խոսենք «մուժիկների» մասին, ապա Ջոն Թերին անգլիական ֆուտբոլի վերջին «մուժիկն» էր, ինչ-որ չափով նաև Ուեյն Ռունին։ Մնացածն ամայություն է»։

Նախորդ հոդվածը‘Պաշտոնական. Կարլո Անչելոտին հեռացվել է զբաղեցրած պաշտոնից’
Հաջորդ հոդվածը‘Կասանոն հերթական անգամ հայտարարել է կարիերան ավարտելու մասին’