‘Չավի. Խայտառակություն է, որ ժողովրդավարական երկրում մարդկանց չեն թողնում քվեարկել’

1782

«Բարսելոնա»-ի նախկին ավագ Չավին քննադատել է Իսպանիայի ոստիկանության գործողությունները, որն ամբողջ ուժերով ձգտում է չթողնել, որպեսզի կայանա Կատալոնիայի անկախացման քվեարկությունը: 

«Այսօր Կատալոնիայում կատարվողը խայտառակություն է: Ժողովրդավարական երկրի համար անընդունելի է, որ մարդկանց չեն թողնում քվեարկել: 

Աջակցում եմ այն բոլոր մարդկանց, ովքեր խաղաղ ճանապարհով ցանկանում են արտահայտել ձայնի իրենց իրավունքը», — կատալոնացու խոսքերն է փոխանցում El Mundo Deportivo-ն: 

Ավելի վաղ քվեարկության անցկացմանն աջակցել էին նաև «Բարսելոնա»-ի ֆուտբոլիստներ Խոսեպ Գվարդիոլան և Կարլես Պույոլը: 

Նախորդ հոդվածը‘Վենգերը գերազանցել է Ֆերգյուսոնի նվաճումը’
Հաջորդ հոդվածը‘Ծանրամարտ. Հայաստանի հավաքականը 1 տարով որակազրկվել է’