‘ՖԻՖԱ-ն կարող է զրկել Իսպանիայի հավաքականին ԱԱ-2018-ին մասնակցելու իրավունքից’

1930

ՖԻՖԱ-ն կարող է Իսպանիայի ֆուտբոլի հավաքականին զրկել Աշխարհի 2018 թվականի առաջնությանը մասնակցելու իրավունքից, եթե թիմը հայտնվի եզրափակիչ փուլերում:

ՖԻՖԱ-ն նման քայլի կարող է դիմել այն դեպքում, եթե Պրիմերայի ղեկավարությունը, Կատալոնիայի` Իսպանիայից անկախանալու դեպքում, «Բարսելոնային» արգելի հանդես գալ առաջնությունում:

Այս մասին հայտնում է «Marca»-ն:

Աղբյուրի փոխանցմամբ, ՖԻՖԱ-ն Պրիմերայի նման քայլը կարող է համարել երկրի իշխանության կողմից միջամտություն ֆուտբոլի ֆեդերացիայի գործերին:

Եթե Իսպանիայի հավաքականը որակազրկվի, այն չի կարողանա մասնակցել պաշտոնական խաղերի, իսկ երկրի ակումբները` ՖԻՖԱ-ի հովանու ներքո անցկացվող մրցաշարերի:

Հիշեցնենք` Կատալոնիայի` Իսպանիայից անկախանալու վերաբերյալ հանրաքվեն մեկնարկել է երեկ առավոտից

Նախորդ հոդվածը‘Պիկեն արտասվելով հայտնել է, որ պատրաստ է հեռանալ Իսպանիայի հավաքականից (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Վթարից տուժածներից 2-ը դուրս են գրվել, մյուս 2-ը գտնվում են «Էրեբունի» ԲԿ-ում’