‘Գվարդիոլան մասնակցել է Կատալոնիայի անկախության հանրաքվեին փոստի միջոցով’

1931

«Մանչեսթեր Սիթիի» կատալոնացի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան փոստի միջոցով մասնակցել է Կատալոնիայի անկախության հանրաքվեին:

«Այսօր դեմոկրատիայի օրն է: Ասում են, որ այն անօրինական է, սակայն դա այդպես չէ: Ես բազմիցս ասել եմ, որ մենք չենք ցանկանում անկախություն, այլ ցանկանում ենք, որ մեզ թույլ տան քվեարկել: Կատալոնիայի ազգային ժողովը ցանկանում է, որ մարդիկ հայտնեն իրենց կարծիքը, եւ չկա դա անելու լավ միջոց»,- մարզիչի խոսքը մեջբերում է Sport.es-ը:

Հիշեցնենք, որ Կատալոնիայի անկախության հանրաքվեի քվեարկությունը սկսվել է հոկտեմբերի 1-ի առավոտյան: Մադրիդն անօրինական է համարում այն:

Նախորդ հոդվածը‘Օուեն. Բոլորս էլ գիտենք, որ Մխիթարյանը բացառիկ ֆուտբոլիստ է’
Հաջորդ հոդվածը‘Լոնդոնի «Արսենալի» ռեկորդային եկամուտը’