‘Յոհաննես Հան. ԵՄ-Հայաստան հարաբերությունները բարելավվել են’

3841

Եվրամիության եւ Հայաստանի հարաբերությունները բարելավվել են, այսօր Երեւանում ասել է Եվրամիության հարեւանության քաղաքականության եւ ընդլայնման հարցերով հանձնակատար Յոհաննես Հանը։

Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպումից հետո տրվախ ասուլիսում նա բշել է, որ մոտ ժամանակներս սպասվում է համապարփակ եւ ընդլայնված համագործակցության մասին համաձայնագրի ստորագրումը՝ նդգծելով, որ իր բնույթով դա տարածաշրջանում առաջինն է։

«Համաձայնագիրը կոչված է ցույց տալու, որ Հայաստանն ի վիճակի է, լինելով ԵՏՄ անդամ, միաժամանակ զարգացնելով համապարփակ համագործակցությունը ԵՄ–ի հետ եւ օրինակ ծառայել ուրիշներին»,– նշել է Հանը։

հանձնակատարը նշել է, որ առեւտուրը, սպասարկումը, ձեռնարկությունների ստեղծումը, պետգնումներն ու մշակութային սեփականությունը համագործակցության ոլորտներն են։ Եվրամիությունը նաեւ սահմանում է ներդրումների շրջանակը՝ կրթություն եւ նորարարություններ։

Հանի խոսքով՝ Բրյուսելում  նոյեմբերի 24–ին կայանալիք գագաթնաժողովը վկայում է այն մասին, թե ինչ կարեւորություն են տալիս կազմակերպության անդամները դրա անցկացմանը։

Իր հերթին, Էդվարդ Նալբանդյանը հույս է հայտնել, որ ԵՄ_ՀՀ պայմանագրի ստորագրումը կարող է դառնալ նոյեմբերին Բրյուսելում կայանալիք ԵՄ ԱրլԳ գագաթնաժողովի հիմնական ձեռքբերումներից մեկը:  

 

Նախորդ հոդվածը‘Ասանժ.Կատալոնիայում հանրաքվեի 700 հազար քվեաթերթիկ են «թռցրել»’
Հաջորդ հոդվածը‘Նախարար. Կզորակոչվեն վճարովի եւ անվճար սովորող երիտասարդները’