‘
Բանակ են զորակոչվելու 18 տարին լրացած արական սեռի բոլոր քաղաքացիները, որոնք տարկետման իրավունք չունեն, լրագրողների հետ զրույցում ասել է պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը: Նա նշել է, որ զորակոչման ենթակա են բուհերում ինչպես վճարովի, այնպես էլ անվճար սովորող երիտասարդները: Միաժամանակ, նախարարը տեղեկացրել է, որ տարեկան յոթ-ութ հարյուր արական սեռի քաղաքացի ստանում է տարկետման իրավունք:
Նա նաեւ կրկնել է նախկինում արտահայտած առաջարկն այն մասին, որ որոշակի պաշտոններ զբաղեցնող անձինք հայտարարագրեն իրենց ծառայած լինելու կամ չլինելու մասին տեղեկությունը:
‘