‘Հայաստանը կարող է բողոքարկել ծանրամարտի հավաքականը որակազրկելու մասին որոշումը’

4305

Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն և Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան կարող են բողոքարկել ծանրամարտի հավաքականը որակազրկելու մասին որոշումը:

Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի՝ IWF-ի գործկոմը սեպտեմբերի 30-ին Բուխարեստում կայացած  նիստում որոշել է մեկ տարով դադարեցնել համագործակցությունը Ռուսաստանի, Ադրբեջանի, Թուրքիայի, Չինաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ուկրաինայի, Մոլդովայի և Հայաստանի ծանրամարտի ֆեդրացիաների հետ:

IWF-ի գործկոմը այդ որոշումը կայացրել է 2008 և 2012 թվականների օլիմպիական խաղերին մասնակցած հայ ծանրորդներ Հռիփսիմե Խուրշուդյանի, Տիգրան Մարտիրոսյանի և Նորայր Վարդանյանի դոպինգ թեստերի վերստուգման արդյունքում հայտնաբերված դրական պատասխանների հիման վրա:

Սպերտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունից տեղեկացնում են, որ 2013 թվականից իրականացվող կադրային և ծրագրային փոփոխություններից հետո ՀՀ ծանրամարտի հավաքականների մարզիկների մոտ դոպինգ ստուգման ոչ մի դրական արդյունք չի արձանագրվել:

 

Նախորդ հոդվածը‘Էրդողան. Թուրքերին ձանձրացրել է, որ ԵՄ-ն իրենց «քթից բռնած՝ ման է ածում»’
Հաջորդ հոդվածը‘ՄԽ ամերիկացի համանախագահն իր առաջին պաշտոնական այցը կկատարի տարածաշրջան’