‘ՄԽ ամերիկացի համանախագահն իր առաջին պաշտոնական այցը կկատարի տարածաշրջան’

4106

Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը փոխանցում է, որ այս շաբաթ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Էնդրյու Շեֆերը կկատարի իր առաջին պաշտոնական այցը Երեւան եւ Բաքու՝ հանդիպելու տեղի պաշտոնատար անձանց եւ տեղում ծանոթանալու իրավիճակին:

«Տարածաշրջանում գտնվելու ընթացքում պ-ն Շեֆերը Մինսկի խմբի մյուս համանախագահների հետ միասին նաեւ կմասնակցի բարձր մակարդակի հանդիպումների:
ԱՄՆ-ը պաշտպանում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը եւ կշարունակի ակտիվորեն աշխատել կողմերի հետ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ: Պ-ն Շեֆերը որպես ԱՄՆ համանախագահ պաշտպանում է մեր վաղեմի քաղաքականությունը՝ ընդունված Մինսկի խմբի եռանախագահների շրջանում, այն է՝ արդարացի կարգավորումը պետք է հիմնվի միջազգային իրավունքի վրա, որը ներառում է Հելսինկյան եզրափակիչ ակտը եւ ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման, տարածքային ամբողջականության եւ հավասար իրավունքների ու ինքնորոշման սկզբունքները»,- ասված է ԱՄՆ դեսպանատան հաղորդագրության տեքստում: 

 

Նախորդ հոդվածը‘Հայաստանը կարող է բողոքարկել ծանրամարտի հավաքականը որակազրկելու մասին որոշումը’
Հաջորդ հոդվածը‘Սենատոր. Ճնշումները ԿԺԴՀ-ին չեն ստիպի դադարեցնել իր միջուկային ծրագիրը’