‘
«Մանչեսթեր Սիթի»-ն լրջորեն հետաքրքրված է «Բարսելոնա»-ի արգենտինացի հարձակվող, «Ոսկե գնդակ»-ի հնգակի դափնեկիր Լիոնել Մեսսիի ծառայություններով: Այս մասին հայտնում է իսպանական AS-ը:
Աղբյուրի փոխանցմամբ, «քաղաքաբնակներ»-ը պատրաստ են Մեսսիին «Սիթի» տեղափոխվելու համար 400 միլիոն եվրո վճարել: Խոսքը գնում է Մեսսիին վճարվելիք փողի մասին, այլ ոչ թե «Բարսելոնա»-ին հասանելիք հրաժարագնի:
Մեսսիի գործող պայմանագիրը «Բարսելոնա»-ի հետ նախատեսված է մինչև 2018 թվականի ամառ:
‘