‘
«Բարսելոնա»-ի նախկին գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն չի համաձայնել գլխավորել «Բավարիա»-ն, քանի որ սպասում է իտալական ակումբներից մեկի առաջարկին: Այս մասին հայտնում է Daily Mail-ը:
Աղբյուրի փոխանցմամբ, Էնրիկեն մերժել է մյունխենցիների առաջարկը, քանի որ ակումբի վրա մեծ ճնշում է գործադրվում:
Աղբյուրի տեղեկություններով, իսպանացի մասնագետը սպասում է «Միլան»-ի առաջարկին: Դա միակ ակումբն է, որտեղ Էնրիկեն ցանկանում է աշխատել:
‘