‘
Հռոմի բնակչուհին դատարանում կարողացել է ապացուցել, որ իրավունք ունի տնային հիվանդ կենդանուն խնամելու համար գործից բացակայելիս արձակուրդային վարձատրություն ստանալ: Սա իտալական դատական պրակտիկայում առաջին դեպքն է, փոխանցում է BBC-ն:
Սապիենցայի համալսարանի դասախոսը դատարանում հաղթանակ է տարել ի շնորհիվ կենդանիների պաշտպանության Anti-Vivisection League (LAV) կազմակերպության աջակցության, որի փաստաբանները պաշտպանել են նրան դատարանում: Դատարանը բավարարել է կնոջ հայցը, եւ համալսարանն այժմ պարտավոր է աշխատավայրում նրա բացակայությունը հարգելի համարել «լուրջ ընտանեկան հանգամանքների» բերումով:
Դասախոսը, որը ցանկացել է անանուն մնալ, 2 ազատ օր էր վերցրել՝ Կուչիոլա անունով 12 տարեկան անգլիական սետտերին խնամելու համար: Կինն ապրում է միայնակ, եւ չէր կարող վերջերս վիրահատված շանը տանը մենակ թողնել:
‘