‘
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին եւ սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հոկտեմբերի 25-ին ժամը 10.00-18.00 կդադարեցվի Կոտայքի մարզի Չարենցավան, Աբովյան քաղաքների, Բջնի, Թեղենիք, Սոլակ, Զորավան, Կոտայք, Քաղսի գյուղերի, «Արզնի» թռչնաբուծական ֆաբրիկայի ջրամատակարարումը:
Պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ հոկտեմբերի 27- ին ժամը 09.00-21.00 կդադարեցվի Երեւանի նաեւ Էրեբունի վարչական շրջանի` Բելինսկի փողոցի, Լորիս-Մելիքով, Սուվորով փողոցների եւ նրբանցքների, Աթոյան փող. 1-ից-150, Սասունցի Դավիթ փող. 36-ից-65 համարների ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության եւ կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
‘